211652_close_icon
views-count57717 դիտում article-date 10:35 12-01-2016

Տեղեկությունները, թե հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի զարմիկը զորամասում ծեծի է ենթարկել զինծառայողի, իրականությանը չեն համապատասխանում. Տույը նման անուն-ազգանունով զարմիկ չունի

Էլեկտրոնային լրատվամիջոցներում երեկ տեղեկություն էր տարածվել ՀՀ N զորամասում 2015 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ծեծկռտուքի ու հրազենային վիրավորմամբ ինքնասպանության փաստի վերաբերյալ: Նշվում էր նաև, որ զինծառայող Ռազմիկ Աբրահամյանին ծեծի ու պարբերաբար ծաղրուծանակի ենթարկած շարքային զինծառայողներից մեկը՝ Ալբերտ Կարապետյանը, հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն համարվող, Քանաքեռցի Տույ մականվամբ Արթուր Ղազարյանի զարմիկն է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնի դարձավ, որ Ա. Ղազարյանը՝ նույն ինքը՝ Տույը, նման անունով և ազգանունով զարմիկ չունի, անգամ՝ միայն այդ անունով, հետևաբար, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Լրատվամիջոցներում նշված էր նաև, որ ծեծկռտուքին ու ստորացմանը, ինչը դրդել էր զինծառայող Ռ. Աբրահամյանին ինքնասպանության փորձի, մասնակից են եղել ևս 2 հոգի՝ կրտսեր սերժանտ Վ. Տեր-Վարդանյանը և շարքային Ս. Մելքոնյանը,, որոնց մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր