1681 դիտում
18:16 12-01-2016
Քննարկվել են տեղական արտադրանքի արտահանման խթանմանն ուղղված հետագա քայլերը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները: Կառավարության ղեկավարին, մասնավորապես, ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ ստեղծվելիք արտահանման խթանման խորհուրդի գործունեության գերակա ուղղությունների, մեխանիզմների և գործիքակազմի վերաբերյալ:
Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, արծարծվել են խորհրդի աշխատակարգին և գործունեության առաջնահերթություններին վերաբերող հարցեր:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հորդորել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին համատեղել ջանքերը՝ ոլորտում առաջընթաց արձանագրելու համար: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա լրամշակել փաստաթուղթը և ներկայացնել ստորագրման:
Նմանատիպ նյութեր
2091 դիտում
21:48 23-03-2020
Վարչապետի մոտ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի խթանմանն ուղղված կառավարության քայլերը
1064 դիտում
14:03 20-01-2016
Գործադիրը հաստատել է արտահանման և ՏՏ ոլորտների խթանմանն ուղղված ծրագրերը
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին