211652_close_icon
views-count5235 դիտում article-date 18:39 12-01-2016

Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանությունից մեկ տարի անց հարազատները առաջին անգամ մտան նրանց տուն

Գյումրիում ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովի կողմից կատարված Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունից մեկ տարի անց՝ այսօր առաջին անգամ նրանց հարազատները մտան Ավետիսյանների տուն: Ինչպես [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին փոխանցեցին ներկաները, տեսարանը շատ հուզիչ է եղել:Հարազատները անգամ դռան շեմից չեն կարողացել զսպել հուզմունքը: Այնուհետեւ այցելել են Ավետիսյանների շիրիմներին, իսկ երեկոյան սպասվում է նաեւ մոմավառություն: Մինչեւ այդ հայտնել էինք, որ նախորդ տարի այս օրը աշխարհասփյուռ հայությունը սգում էր Գյումրիում ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովի կողմից կատարված Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունը: Եվ դաժան ողբերգությունից 1 տարի անց էլ դեռ վերքը չի սպիացել: Հատկապես այն դեպքում, երբ դեռ դատավճիռ չկա: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի հարեւանները պատմել էին, որ նրանց հարազատները մինչեւ հիմա անգամ այդ տունը չեն մտնում: «Նրանք չեն կարողանում հաղթահարել այդ կորուստը, այդ իրականության հետ չեն հաշտվում, նրանց արցունքները դեռ չեն չորացել: Եթե ամբողջ հայության վերքը չի սպիացել, պատկերացրեք՝ նրանք ինչ վիճակում են»,- ավելացրել էին նրանք: Ավելի վաղ էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ 2015թ-ի հունվարի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ էր մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, ում տեղափոխել էին հիվանդանոց և վիրահատել էին, սակայն օրեր անց փոքրիկ Սերյոժան նույնպես մահացել էր: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր