211652_close_icon
views-count2272 դիտում article-date 13:36 16-01-2016

«Յուվենտուսը» Պոգբային 150 մլն եվրոյից ցածր չի վաճառի «Ռեալին»

Մադրիդի «Ռեալը» շարունակում է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու փորձեր ձեռնարկել: ՖԻՖԱ-ի կողմից տրանսֆերների արգելքի պատճառով մադրիդյան ակումբը մտադիր է արագացնել գործարքը և 22-ամյա ֆրանսիացուն գնել արդեն հունվարին: Սակայն «Յուվետուսը» պատրաստ է Պոգբային վաճառել նվազագույնը 150 մլն եվրոյով` հաշվի առնելով «Ռեալում» ստեղծված իրավիճակը և Պոգբայի նկատմամբ ՊՍԺ-ի ու «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրվածությունը: Corriere dello Sport-ը նշում է, որ Պոգբան ինքը ցանկանում է տուրինյան ակումբում ավարտել մրցաշրջանը և լավ նախապատրաստվել Եվրո-2016-ին:

Նմանատիպ նյութեր