211652_close_icon
views-count1388 դիտում article-date 14:08 18-01-2016

Ալիմենտ վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում

Հունվարի 17-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Գյումրի-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո, բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Վոլոդյա Հ.-ն, ով 2014 թ. հոկտեմբերի 20-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 1-ին մասի /ալիմենտ վճարելուց չարամտորեն խուսափելը/ մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր