1187 դիտում
16:48 18-01-2016
«Երևանը բոլորիս մեծ տունն է, ու մեզանից յուրաքանչյուրն իր մասով է պարտավոր պահպանել մեր տան մաքրությունը». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 20 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է այս ուղղությամբ ավելի ակտիվացնել աշխատանքները:
«Անընդհատ պետք է իրազեկել մեր համաքաղաքացիներին, որ ոչ սահմանված վայրերում աղբը թափելու համար կարող են ենթարկվել վարչական տույժի: Ու սրա նպատակը, ինչպես բազմիցս եմ ասել, բնավ տույժերի կիրառումը չէ, այլ այն, որ յուրաքանչյուրը գիտակցի ու զգա պատասխանատվության իր բաժինը մեր քաղաքի նկատմամբ: Երևանը բոլորիս մեծ տունն է, ու մեզանից յուրաքանչյուրն իր մասով է պարտավոր պահպանել մեր տան մաքրությունը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին