35806 դիտում
19:09 21-01-2016
Մետաքս թաղամասում աղմկահարույց կրակոցների գործով քննությունը վարելու է Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիետի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերի (հանցափորձ, սպանությունը` 2 կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով քրգործը Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հրամանաով փոխանցվել է ՀՔԿ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննությունը վարելու է քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչությունը, որի պետն է գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/01/71726/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանը օրեր առաջ միջնորդություն էր ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչներ, երկվորյակ եղբայրներ, 24-ամյա Գևորգ և Հենրիկ Բարսեղյանների նկատմամբ:
Վերջիններս կասկածվում էին հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Մետաքս թաղամասում 4 անձի հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ: Նրանք մեղադրվում էին ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի 2 մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերի (հանցափորձ, սպանությունը՝ 2 կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:
Դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել էր ավագ քննիչ Մ. Զադոյանի միջնորդությունը և եղբայրների նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Նրանք հայտնաբերվելու կամ մեղայականով ոստիկանություն կամ քննչական բաժին ներկայանալու դեպքում տեղափոխվելու էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ օգտագործվել էր 3 ատրճանակ, 2-ը՝ «ՏՏ», մեկը՝ «Մակարով» տեսակի: Քննությամբ հերքվել էր նաև ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի, նրա մերձավորների մասնակցությունը նշված դեպքին, ինչը ժամանակին հանրությանն էին ներկայացնում որոշ զանգվածային լրատվամիջոցներ:
[b]Կասկածյալ Հենրիկ Բարսեղյան [/b]
[img]/ups/images/0015310001453387967397948.jpg[/img]
[b]Կասկածյալ Գևորգ Բարսեղյան [/b]
[img]/ups/images/0799597001453388003434023.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+