3976 դիտում
09:38 23-01-2016
Քըրք Քըրքորյանի կտակը գաղտնիության պայմաններում չի պահվում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հայկական մամուլում տարբեր հրապարակումներ եղան հայտնի բարերար և գործարար Քըրք Քըրքորյանի մահվանից հետո թողած կտակի վերաբերյալ։
«Լինսի» հիմնադրամի նախկին տնօրեն, «Կալիֆոռնիա Կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը երեկ հայտարարել Է, որ մեծ բարերարի կտակը գաղտնիության պայմաններում չի պահվում։ «Իր ամբողջ հարստությունը թողել Է բարեսիրության/բարեգործության համար՝ առանց նշելու որևէ հատուկ անուն, թե կոնկրետ որ բարեգործական միության համար։ Բայց, անշուշտ, կտակարարը կա, սակայն դեռևս վաղ է, օրինական հարցեր կան լուծելու, նաև շահաբաժինները պետք է վաճառվեն, դրա համար ժամանակ կպահանջվի, և երբ որ հարմար ժամանակը գա, հավանաբար 1 տարի հետո, կտակարարը կորոշի, թե որ բարեսիրական/բարեգործական ընկերությանը ինչ պետք է բաժին հանվի և ինչ ծրագրի իրականացման համար», - ասել է Սասունյանը։
Հարութ Սասունյանը, որը նախկինում ղեկավարել է «Լինսի» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված աշխատանքները, նշել է, որ խոսքը վերաբերում է ոչ թե նախկին ծրագրերի շարունակությանը, այլ նորերի մեկնարկին։ Քըրք Քըրքորյանը երկար տարիներ շարունակ «Լինսի» հիմնադրամի միջոցով հովանավորել է բազմաթիվ ծրագրեր Հայաստանում, Սփյուռքում։ Նա օգնել է նաև մեծ թվով՝ ոչ հայկական կազմակերպությունների։ Բազմաթիվ բարեգործական ծրագրեր են իրականացվել նաև Միացյալ Նահանգների հայկական հիմնադրամի միջոցով։
«Նոյեմբերի վերջին Միացյալ հայկական հիմնադրամը փակվեց՝ վարչության ցանկության և որոշման համաձայն։ Միացյալ հայկական հիմնադրամը, որի հիմնադիրն եմ և 26 տարի նախագահել եմ, Հայաստան է աաքել 20 միլիոն դոլարի հումանիտար օգնություն՝ թե՛ ծովային ճանապարհով, թե՛ օդանավերով։ Այդ աշխատանքը դադարեցվեց նոյեմբերի 30-ին՝ վարչության որոշմամբ։ Եվ քանի որ մեր ժողովուրդը տակավին այսպիսի օգնության կարիք ունի, ես դեկտեմբերի 1-ին բացել եմ նոր հիմնադրան՝ «Հայաստան– Արցախ» անվամբ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
8763 դիտում
09:33 12-02-2016
Քըրք Քըրքորյանի՝ Հայաստանին թողած ժառանգությունը կբաշխվի առանց իշխանությունների միջամտության. «Հայկական ժամանակ»
1453 դիտում
20:55 17-06-2015
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի ընտանիքին
968 դիտում
15:09 18-06-2015
Կառավարության նիստի մասնակիցները հարգեցին մեծ բարերար Քըրք Քըրքորյանի հիշատակը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը