211652_close_icon
views-count1855 դիտում article-date 13:48 23-01-2016

Հնդկաստանում օդանավը ռումբի մասին տեղեկությունից հետո արտակարգ վայրէջք է կատարել

Հնդկաստանի Նագփուր քաղաքի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել GoAir ընկերությանը պատկանող ուղևորատար օդանավը, որն իրականացնում էր Բխուաբանեշվար-Մումբայ չվերթը, տեղեկացնում է Hindustan Times-ը: Թերթի տվյալներով՝ օդաչուական կազմը տեղեկություն է ստացել, որ օդանավում ռումբ կա: Օդանավակայանի անվտանգության աշխատակիցներն արագորեն տարհանել են ուղևորներին և ստուգում անցկացրել, սակայն պայթուսիկ սարք չեն հայտնաբերել:

Նմանատիպ նյութեր