211652_close_icon
views-count30010 դիտում article-date 17:30 23-01-2016

Երևանում 26-ամյա վարորդը Honda-ով վրաերթի է ենթարկել պապ ու թոռանը և հեռացել դեպքի վայրից. ժամեր անց ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Երեկ՝ հունվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Լաուրա Գյուրջինյանը Աթոյան և Նոր Արեշ 17 փողոցների խաչմերուկում իր վարած Honda Fit մակնիշի 59 OQ 059 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Նոր Արեշ 12 փողոցի բնակիչներ, 63-ամյա Վալերիկ Քոսյանին և 8-ամյա Վալերիկ Պողոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Լ. Գյուրջինյանը վրաերթի ենթարկվածներին թողել է անօգնական և հեռացել դեպքի վայրից: Վրաերթի ենթարկվածները, ովքեր, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, պապ ու թոռ են, տեղափոխվել են՝ պապը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ թոռնիկը, ով սովորում է թիվ 68 դպրոցի 2-րդ դասարանում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նույն օրը, ժամը 22:30-ի սահմաններում, Լ. Գյուրջինյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր