211652_close_icon
views-count2030 դիտում article-date 09:57 25-01-2016

Բիլլ Գեյթսը և Բրիտանիայի իշխանությունները համատեղ 4 մլրդ դոլար կներդնեն մալարիայի դեմ պայքարի համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունըւ և Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը հայտարարել են մալարիայի դեմ պայքարի նախագծում 4 մլրդ դոլարի ներդրում կատարելու մասին, հայտնում է BBC-ն: Ծրագիրը ներառում է նոր տեսակի դեղորայքի մշակում: Times թերթին տված համատեղ հարցազրույցում Բ. Գեյթսը և Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը նշել են, որ վստահ են մալարիան հաղթահարելու հնարավորության վրա, քանի դեռ իրենք ողջ են: Նշենք, որ Համաշխարհային առողջապահության կազմակերպության վտյալներով՝ 2015 թվականին մալարիայից աշխարհում մահացել է 438 մարդ, որոնցից շատերը մինչև 5 տարեկան երեխաներ են եղել: Մահացածների մեծ մասը բնակվել է աֆրիկյան երկրներում:

Նմանատիպ նյութեր