211652_close_icon
views-count1273 դիտում article-date 13:24 25-01-2016

Ամբաստանյալի հաղորդմամբ՝ ոստիկանության ծառայողը բռնության գործադրմամբ զուգորդված անցել է պաշտոնեական լիազորությունները

Ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Ս.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Արմեն Ս.-ն հայտնել է, որ 2014 թվականի նոյեմբերին ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողը պարբերաբար բռնություն է կիրառել իր նկատմամբ, նսեմացրել է արժանապատվությունը, որպեսզի խոստովանի Արարատի մարզի բնակիչ Հ. Գ.-ին սպանելու հանգամանքը, սակայն իրականում ինքը որևէ առնչություն չունի հիշյալ սպանության հետ: Ինքը քրեական գործի նախաքննության փուլում այդ մասին չի հայտնել` նպատակ ունենալով հայտարարել դատաքննության ընթացքում: Արմեն Ս.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր