1100 դիտում
14:04 25-01-2016
Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված 5 անդամներ արդեն ազատության մեջ են
Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված 5 անդամներ ազատ են արձակվել:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանց թվում են՝ Լիլիթ Թորոսյանը, Հայկ եւ Հրանտ Վարդանյանները, Նելլի Մինասյանը, Սրբուհի Այվազյանը:
Նրանք ազատ են արձակվել ստորագրությամբ չհեռանալու որոշմամբ:
Ինչպես [url=http://m.shamshyan.com/hy/article/2015/11/30/71700/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 30-ին, Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բերվել Երևանի բնակիչներ Արարատ Թադևոսյանն ու Հովհաննես Բալաբանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի տվյալ անձանց նկատմամբ:
Դատավոր Մեսրոպ Մակյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը և նշված անձինք դատարանից տեղափոխվեցին ԱԱԾ մեկուսարան:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
4334 դիտում
13:39 27-11-2015
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նորք Մարաշում վնասազերծված խմբի եւ հնարավոր անհնազանդության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս բաժնից
460 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
439 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
997 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է