211652_close_icon
views-count5358 դիտում article-date 13:23 26-01-2016

Արդյո՞ք լարված են ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի եւ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հարաբերությունները

Տեւական ժամանակ է, ինչ լուրեր են տարածվոըմ, թե ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի եւ ՀՀ Արդրադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հարաբերությունները լարված են, այնինչ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը, արձագանքելով այդ լուրերին, հավատացրեց, որ իրենք աշխատանքային եւ կառուցողական հարաբերությունների մեջ են նախարարի հետ: Ավելին, հավաստիացրեց, որ նախարարության հետ կապված բոլոր խնդիրները կառուցողական լուծում են ստանում, ընդ որում՝ օպերատիվ կերպով: Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ այն լուրերով, որ ԴԱՀԿ պետի անձնական միջոցներն ավելանում են, ինչին ի պատասխան՝ նա եւս ժխտողական պատասխան տվեց:

Նմանատիպ նյութեր