Բորուսիայի» տնօրեն. Օբամեյանգին 100 մլն եվրոյով էլ չենք վաճառի
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում բաց թողնել հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:
«Բորուսիան Օբամեյանգին 100 մլն եվրոյով էլ չի վաճառի», ասել է Վատցկեն:
Նշենք, որ օրերս Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Լոտար Մատեուսը հայտարարել է, անգլիական թոփ-ակումբները Օբամեյանգի համար ստիված կլինեն վճարել առնվազն 100 միլիոն եվրո:
Գերմանիայի Բունդեսլիգայի այս առաջնության 18 խաղում գաբոնցի հարձակվողը դարձել է 18 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: