211652_close_icon
views-count2576 դիտում article-date 20:17 28-01-2016

Լուի վան Գալ. Լրագրողները 3 անգամ ինձ հեռացրել են, սակայն 4-րդ անգամ դա կարող է ճիշտ դուրս գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է այն լուրերը, որ նա ցանկացել է Անգլիայի առաջնության վերջին տուրում «Սաութհեմթոնից» կրած պարտությունից (0:1) հետո հրաժարական տալ: «Չէի ցանկանա այդ մասին խոսել: Լրագրողներդ ինքներդ եք նման լուրեր հորինում: Իսկ հետո ինձ մնում է պատասխանել: Սակայն ես դա չեմ անի: Դա ահավոր է, զզվելի, սակայն կարող եք գրել: Ինձ արդեն երրորդ անգամ են իբր պաշտոնանկ արել, իսկ իրականում ես մինչ այժմ թիմի գլխավոր մարզիչն եմ: Եվ ես պարտավոր եմ ներկա լինել մամուլի-ասուլիսներին: Շատերը անհարգալից ոճով են հարցեր տալիս: Իսկ ես միշտ ազնիվ եմ: Այժմ արդեն այլևս չեմ կարող պարտվել, քանի որ չորրորդ անգամ ինձ իսկապես կազատեն աշխատանքից: Ու դա կարող է այս անգամ ճշմարտություն լինել», ասել է վան Գալը:

Նմանատիպ նյութեր