1975 դիտում
22:55 28-01-2016
Մարդու իրավունքների պաշտպանները հենց իրենք ունեն պաշտպանության կարիք. ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի ելույթը` ԵԽԽՎ լիագումար նիստում
«Մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես ԵԽԽՎ առանցքային խնդիրներից է: Իր գոյության ընթացքում այս կառույցը ջանք չի խնայել այս խնդրի լուծման համար: Չնայած, որ առկա է բավական առաջընթաց, ցավոք, այսօր ունենք մի իրավիճակ, երբ մարդու իրավունքների պաշտպանները հենց իրենք ունեն պաշտպանության կարիք:
Այս տխուր իրականությունը մի շարք գործոնների հետևանք է: Ինչպես նշված է զեկույցում, մարդու իրավունքների պաշտպաններին պաշտպանելու պատասխանատվությունը նախ և առաջ կրում է պետությունն: Բայց ինչ անել, երբ մի պետություն ոչ միայն շարունակաբար խախտում է մարդու իրավունքները, հալածում, ահաբեկում և ձերբակալում է մարդու իրավունքների պաշտպաններին, այլ նույնիսկ խոչընդոտում է մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքը: Եվ սա հռետորական հարց չէ:
Այսօր ի դեմս Ադրբեջանի մենք ունենք Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, որը կարող է մրցակցել և անցնել միջնադարյան բռնատիրական կարգերը՝ իր երկրում մարդու իրավունքների պաշտպանության անմխիթար իրավիճակով: Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանական պարանոյաի վերջին օրինակներից մեկի վրա՝ կապված մարդու իրավունքների
պաշտպանների հետ:
Շաբաթներ առաջ մեծ վրդովմունքի ալիք բարձրացավ Ադրբեջանում՝ երբ բրիտանացի փաստաբան Ամալ Քլունին հանձ առավ Խադիջա Իսմայիլովայի դատական գործը, ում մենք բոլոր գիտենք իբրև հետաքննող լրագրող, կառավարության ամենաակտիվ քննադատողներից մեկը և այժմ քաղաքական մեղադրանքներով ազատազրկված անձ: Քլունին առաջարկել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում վերաքննել Իսմայիլովայի կալանավորման հարցը: Ադրբեջանական մամուլը, որը
փաստացի Ադրբեջանի ղեկավարության ուղղակի խոսնակն է, նորությանը բուռն արձագանքեց՝ մեղադրելով Քլունիին ամենատարբեր մեղքերի մեջ և նույնիսկ հայտարարեց, որ Ամալ Քլունին հայկական լոբբիստ է: Սա նոնսենս է:
Նորից ու նորից Ադրբեջանը փորձում է շեղել ԵԽԽՎ ուշադրությունը՝ հրահրելով կոնֆլիկտի հանգեցնող սադրիչ նախաձեռնություններ, փորձելով կոծկել սեփական երկրում առկա մարդու իրավունքերի պաշտպանությանն ուղղված սարսափելի իրավիճակը և նույնիսկ արդարացնել այն:
Մենք մեր Վեհաժողովում պետք է շատ զգոն լինենք, որպեսզի խուսափենք նման սին և թշվառ հնարքներից, ինչպես դա արեցինք 2 օր առաջ, և կենտրոնանաք մեր հիմնական առաքելության վրա:
Ավելին՝ մեր Վեհաժողովը պետք է խստացնի մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իր գործողությունները, և հատկապես այս տարօրինակ երկրի պարագայում նախաձեռնի և իրականացնի համապատասխան գործողություններ, այդ թվում նաև պատժամիջոցների կիրառում, օրինակ, չհաստատելով Ադրբեջանի պատվիրակությանը լիազորությունները: Հակառակ դեպքում մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր պարտականությունները չկատարող այս պետության քաղաքական կամքի վրա հույս դնելը միամտություն է և կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ առաջին հերթին մարդու իրավունքների համար պայքարողների հարցում»:
[b]ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյան[/b]
Նմանատիպ նյութեր
1980 դիտում
21:51 28-01-2016
Ադրբեջանի բարոյական արժեհամակարգը քնած մարդուն կացնահարելն է. Նաիրա Զոհրաբյանը` ԵԽԽՎ լիագումար նիստում
1314 դիտում
21:48 30-09-2015
Վահան Բաբայանի ելույթը` Չիրագով - Սարգսյան վճիռների վերաբերյալ ԵԽԽՎ լիագումար նիստում
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված