211652_close_icon
views-count9515 դիտում article-date 08:57 29-01-2016

Սամվել Ալեքսանյանի լուրջ մտավախությունները. իրեն բոլորը ուզում են «քցել». «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մեջ մտնող «Փակ շուկա» առևտրի կենտրոնը նախօրեին փակվել է և բացվել երեկ։ Առևտրի կենտրոն այցելած հաճախորդներին դիմավորել է «սանիտարական օր» գրառմամբ ցուցանակը։ Թե ինչ է նշանակում «սանիտարական օր», պարզել չհաջողվեց։ Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ «Փակ շուկայում» հաշվառում է իրականացվել պարզելու վաճառված ապրանքների քանակն ու ստացված հասույթի համապատասխանությունը։ Սովորաբար աշխարհում հայտնի բրենդների 24-ժամյա ռեժիմով աշխատող սուպերմարկետները նման «սանիտարական օր» հայտարարում են միայն բացառիկ դեպքերում, իսկ «Սիթիներում» դա սովորական բնույթ Է կրում։ Եվ դա պայմանավորված Է նրանով, որ ցանցի սեփականատերը՝ Սամվել Ալեքսանյանը լուրջ մտավախություններ ունի, որ իրեն բոլորը ուզում են «քցել»։ Այդ իսկ պատճառով «Սիթիները» հաճախակի այսպիսի «սանիտարական օրեր են» ունենում»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր