«Ռեալը» Adidas-ի հետ ռեկորդային պայմանագիր կկնքի
Մադրիդի «Ռեալն» ու Adidas ընկերությունը նոր գովազդային գործարք կիրականացնեն:
Գործարքի պայմաններով արքայական ակումբը տարեկան 140 մլն եվրո կստանա, եթե կատարի գործարքի բոլոր պահանջները:
Պայմանագիրը նախատեսված է 10 տարով: Այդպիսով, «Ռեալը» գերմանական մարզահանդերձանքի ընկերությունից կստանա 1,4 մլրդ եվրո:
Այդ գործարքը կլինի ռեկորդային և կգերազանցի Adidas-ի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը տարեկան 98 մլն եվրո է վաստակում: