10218 դիտում
11:19 30-01-2016
3 ամիս առաջ գերությունից վերադարձած Անդրանիկի ծնողները վերջապես հանդիպել են որդուն, բայց նա հարազատներին չի ճանաչել. նրա մոտ հոգեկան խնդիրներ են ի հայտ եկել
Նոյեմբերի 18-ին ադրբեջանական գերությունից հայրենիք վերդարձված Անդրանիկ Գրիգորյանի հարազատները նրա՝ հայրենիք վերադառնալուց 3 ամիս անաց վերջապես հանդիպել են նրան, բայց նա ծնողներին չի ճանաչել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Բերդաշենի բնակիչները:
Համագյուղացիների պատմելով՝ Անդրանիկի մոտ հոգեկան խնդիրներ են ի հայտ եկելԼ Հիմա թեեւ շարունակում է մնալ անազատության մեջ, բայց նաեւ բուժում է ստանում, այնինչ մինչեւ ծառայության մեկնելը նա առողջ է եղել:
Դրանից առաջ հայտնել էինք, որ նոյեմբերի 18-ին Ադրբեջանում գերությունից հայրենիք վերդարձած Անդրանիկը դեռ անազատության մեջ է: Ավելին՝ ծնողները չէին կարողանում նրան տեսակցել, քանի որ արգելված է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Մխիթար Սարգսյանը: Քննվում է գործը, թե նա ինչպես է հայտնվել հակառակորդի կողմում՝ միտումնավոր է անցել, թե այլ պատճառներ կան:
Իսկ դրանից առաջ էլ հայտնել էինք, որ նա հիվանդանոցից դուրս է գրվել եւ տեղափոխվել է Շուշիի մեկուսարան. կալանավորված է: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.co[/color]m-ի թղթակցի հետ զրույցում Բերդաշենի նախկին գյուղապետ Գագիկ Սարգսյանը, հարցին, թե ինչ է պատմել Անդրանիկը՝ ի՞նքն է հատել սահմանը, թե՞ պատահաբար է հայտնվել հակառակորդի տարածքում, պատասխանել էր, որ այս մասին դեռ որևէ հստակ տեղեկություն չկա, քանի որ Ադրանիկը դեռ բուժզննություն է անցնում: Մեկ այլ հարցին, թե համագյուղացիներն ինչպես են ընդունելու նրա վերադարձը, Գ. Սարգսյանը նշել էր, որ ցանկացած դեպքում բոլորն ուրախ են, որ նա վերադարձավ ընտանիք: Ավելի վաղ հայտնել էինք, որ ղարաբաղյան կողմին Ա. Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ: Հիշեցնենք, որ վերջինս հակառակորդի կողմն էր անցել սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
895 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»