211652_close_icon
views-count1926 դիտում article-date 16:51 30-01-2016

Իրաքյան բանակը պատրաստ է Մոսուլում ԻՊ-ի դեմ մեծ գրոհին

Իրաքյան բանակը պատրաստ են Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրելու համար գրոհ սկսել: Այդ մասին Iraqo Media News-ին հայտնել է Իրաքի Նայնավա նահանգում ռազմական գործողությունների հրամանատար, գեներալ-մայոր Աջիմ ալ-Ջուբուրին, փոխանցում է Ria Novosti-ն: Նշենք, որ Մոսուլը, որը Իրաքի երկրորդ խոշոր քաղաքն է, ԻՊ-ի ենթակայության տակ է գտնվում 2014 թվականի հունիսից: Ավելի վաղ Իրաքի պաշտպանության նախարար Խալիդ ալ-Օբեյդին խոստացել էր, որ Մոսուլի համար մեծ պայքարը կսկսվի 2016 թվականին և կդառնա ԻՊ-ի դեմ պայքարում որոշիչ:

Նմանատիպ նյութեր