211652_close_icon
views-count1311 դիտում article-date 18:29 01-02-2016

Գյումրիում արձանագրվել է թունավորման 1 դեպք` 2 տուժածով

Գյումրիում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառ են հանդիսացել տնային պայմաններում պահածոյացված սմբուկի խավիարի կամ մարինացված կանաչ պղպեղի օգտագործումը սննդում: Օգտագործումից մեկ օր անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` սրտխառնոց, փսխում, շնչահեղձություն, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կլման ակտի խանգարում: Հիվանդները հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոց, որտեղ ստացել են համապատասխան բուժում և հակաբոտուլինային շիճուկ: Ներկայումս հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բուժումը շարունակվում է: [color=#CC0000] Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է. [/color] • խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկեք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, • մի գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից, • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեք բժշկի: [b]ՀՀ Առողջապահության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր