Ավստրալիայում տղամարդը հրաշքով է խուսափել աշխարհի ամենաթուանվոր օձի խայթոցից. տեսանյութ
Ավստրալիայի ափերի մոտ գտնվող առանձնատներից մեկում տղամարդը հրաշքով էր խուսափել աշխարհի ամենաթունավոր օձերից մեկի` շագանակագույն օձի խայթոցից:
Բանն այն է, որ տղամարդը իր առանձնատան բակում նստած է եղել, երբ սողունը անցել է աթոռի տակով: Տղամարդը նկատել և մի կողմ է փախել իր շան հետ` գիտակցելով` ինչ վտանգ է նրան սպառնում:
Նշենք, որ շագանակագույն օձը համարվում է աշխարհի ամենաթունավոր 5 օձերից մեկը:
Ներկայացնում ենք տեսանյութը: