«100-ն անց» խորագրով ցուցահանդես` Երևան քաղաքի պատմության թանգարանում
Երևան քաղաքի պատմության թանգարանում Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումների համատեքստում կազմակերպված «100-ն անց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսին ներկայացվել է վավերագրող-լուսանկարիչ Իննա Մխիթարյանի լուսանկարչական հավաքածուն, որի նյութերը՝ հնի ու նորի համադրությամբ, այս կամ այն կերպ արտացոլում են 20-րդ դարի հրեշավոր եղեռնագործության հետքը հայ ընտանիքների կենցաղավարությունում, մշակութային միջավայրում և այլուր:
Ցուցադրությունը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]