1566 դիտում
09:07 06-02-2016
Արևմուտքը հասկացնում է՝ այս անգամ ըմբռնում չի լինելու. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Որքան մոտենում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, այնքան ավելի հաճախ են Հայաստանում ներկայացված արևմտյան դիվանագետները խոսում այդ ընտրությունների՝ արդար անցկացման ու հասարակության կողմից վստահելի արդյունքների արձանագրման մասին: Խոսում են՝ ավելին, քան սովորական դիվանագիտական արարողակարգը, խոսում են առավել քան կոնկրետ, առարկայորեն և հասցեական: Նրանց այդ հայտարարություններն ուղղված են իշխանությանը, որը սովորել է տարիներ շարունակ կեղծել ընտրությունները և ստանալ Արևմուտքի «ըմբռնողական վերաբերմունքը»:
Իսկ Արևմուտքը հասկացնում է՝ այս անգամ ըմբռնում չի լինելու: Նույն Արևմուտքը, ըստ էության, իշխանությանը վերջին քարտ-բլանշն է տվել՝ սահմանադրական հանրաքվեի կեղծիքներին կրկին «ըմբռնումով մոտենալով», թեև հանրաքվեից հետո հնչած ու հնչող գնահատականներն էականորեն տարբերվում են նախորդ ընտրություններին հաջորդած գնահատականներից: Իշխանությունը վստահեցնում էր, թե սահմանադրական փոփոխություններն իրականացնում է միմիայն ու միայն, բացառապես Հայաստանն ավելի ժողովրդավարական դարձնելու ինքնակործան մղումով:
Սահմանադրական հանրաքվեին հաջորդող գործընթացները, սակայն, վկայում են, որ իշխանությունն ամեն ինչ անում է սահմանադրորեն «հավերժանալու» համար: Ու հիմա Արևմուտքը գրեթե բաց տեքստով հասկացնում է, որ շատ լավ է հասկանում իշխանության քայլերն ու մոտիվացիան ու այլևս դրանց «ըմբռնումով չի մոտենալու»: Որքանով Հայաստանի իշխանությունը լրջորեն կմոտենա այս զգուշացումներին՝ դժվար է ասել: Իշխանությունը, իհարկե, կարող է Արևմուտքին պատասխանել, որ այդ դեպքում ավելի ինքնամոռաց կնետվի Ռուսաստանի գիրկը: Սակայն, ըստ ամենայնի, այդ «ռեսուրսն» արդեն սպառվել է:
Նախ՝ ավելիի տեղ այլևս չկա. Հայաստանը տրվել է Ռուսաստանին այնքան, որքան հնարավոր է: Բացի այդ, դրանից ավելին նշանակում է՝ էլ ավելի կախվածություն Ռուսաստանից: Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ Հայաստանը տնտեսապես ուղղակի կարող է խեղդվել, ավելի ճիշտ՝ Ռուսաստանն իր հետևից դեպի անդունդը կարող է տանել Հայաստանին: Նախորդ գրեթե բոլոր համապետական ընտրություններում իշխանությունը՝ «հաղթելով», ունեցել է ներքին լեգիտիմության այնքան մեծ դեֆիցիտ, որ դա այս կամ այն կերպ փորձել է լրացնել արտաքին լեգիտիմությամբ:
Լավ կամ վատ, դա ստացվել է, ինչն իշխանության մոտ ձևավորել է համոզմունք, որ կարելի է ամեն ինչ, կարելի է կեղծել ներսում և ինչ-որ կերպ «տակից դուրս գալ» դրսում: Ըստ ամենայնի, հենց այդ համոզմունքով է իշխանությունը պատրաստվում 2017 թվականի խորհրդարանական ընտրությանը, որը, ընդդիմության գրեթե բացակայության պատճառով, որքան «հեշտ» է թվում ներքին տեսանկյունից, նույնքան դժվար կարող է դառնալ արտաքին իմաստով: Այդ մասին այսօր արդեն զգուշացնում են Հայաստանի իշխանությանը: Առայժմ՝ բարեկամաբար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5893 դիտում
08:42 22-02-2018
Հայաստանը ռուսական կողմին հասկացնում է, որ ունի այլընտրանքներ. «168 ժամ»
2573 դիտում
09:08 11-06-2016
Արևմուտքը Ռուսաստանին է զիջում ղարաբաղյան գործընթացում դոմինանտությունը. «168 Ժամ»
8468 դիտում
08:51 07-04-2018
Արևմուտքը փոխում է խաղի կանոնները. Արցախի հակամարտությունը հետին պլան է մղվում. «168 ժամ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»