2218 դիտում
10:07 06-02-2016
Կարտոֆիլն ու բանջարեղենը թանկացել են 31.5 տոկոսով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարին անցած տարվա դեկտեմբերի համեմատ Հայաստանում պարենամթերքը թանկացել է 5 տոկոսով։ Սա ամեն տարվա համար բնորոշ ցուցանիշ է, սակայն այս անգամ որոշ մթերքների գնաճի տարօրինակ միտումներ են արձանագրվել։
Դեկտեմբերի համեմատ կարտոֆիլն ու բանջարեղենը թանկացել են 31.5 տոկոսով։ Իհարկե, այս ամիսներին թանկացումը մեր շուկային բնորոշ է, սակայն ոչ այս չափով։ Համեմատության համար նշենք, որ անցած տարի հունվարին 2014 թ. դեկտեմբերի համեմատ կարտոֆիլն ու բանջարեղենը թանկացել էին ընդամենը 14 տոկոսով։ Թե ինչով է պայմանավորված այս մթերքների գնաճի տեմպի կրկնապատկումը, այնքան էլ հասկանալի չէ։ Խնդիրն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարի Հայաստանում աննախադեպ բերք է հավաքվել, նաև կարտոֆիլի։ Իսկ գնաճի նման ցատկը կարող է վկայել, որ կա կարտոֆիլի դեֆիցիտ։ Դա կարող է պայմանավորված լինել կամ հայտարարվածից զգալի քիչ բերքով, կամ արտահանման մեծ ծավալներով։ Ըստ ԱՎԾ երեկ հրապարակած տվյալների, չնայած անցած տարվա հունվարի համեմատ դրամի փոխարժեքը էական փոփոխության չի ենթարկվել, զգալիորեն թանկացել են ՀՀ ներկրվող պարենային մի շարք ապրանքներ, այն դեպքում, երբ աշխարհում դրանց գները նվազել են»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
937 դիտում
17:52 12-02-2024
Կարտոֆիլն էժանացել է շուրջ 40 տոկոսով, հավկիթը՝ թանկացել 1.1 տոկոսով. սննդամթերքի գները՝ տարվա առաջին ամսում
1573 դիտում
19:18 30-11-2014
ՀՀ-ում նոյեմբերին թանկացել է բանջարեղենը
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»