211652_close_icon

ԱԳ նախարարը հանդիպեց Երևանում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

views-count1267 դիտում article-date 18:10 08-02-2016
Փետրվարի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում ունեցավ Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու նախաձեռնությամբ: Հանդիպմանն անդրադարձ արվեց Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, նախորդ ամիս Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի արդյունքներին, նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Նմանատիպ նյութեր