2238 դիտում
16:07 09-02-2016
Սերխի Բուսկետս. Միայն երկու հոգու պատճառով կարող եմ լքել «Բարսելոնան»` կնոջս և Գվարդիոլայի
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Բուսկետսը նշել է, թե որ դեպքում կարող է հեռանալ ակումբից:
«Ես արդեն ասել եմ, որ միայն երկու հոգի կարող են փոխել իմ որոշումը, որ հեռանամ «Բարսելոնայից»: Առաջինը կինս է: Սակայն նա այժմ այստեղ երջանիկ է, այնպես որ, չեմ կարծում, որ անձնական առումով այստեղ խնդիրներ կծագեն:
Մարզական առումով երկրորդը Խոսեպ Գվարդիոլան է: Անկասկած, ես նրան շատ բան եմ պարտական և իմ համար մեծ պատիվ կլինի խաղալ նրա գլխավորությամբ: Սակայն նա տեղյակ է, որ իմ ակումբը` «Բարսելոնան» է, և միևնույն ժամանակ դա նաև իր ակումբն է: Նա գիտի, որ սա լավագույն տեղն է իմ համար և չեմ կարծում, որ նա ինձ խնդրի լքել ակումբը:
Հուսով եմ, որ երբ ավարտեմ կարիերաս, պատմության մեջ կմտնեմ որպես մեծագույն թիմային խաղացող, որը բազմաթիվ տիտղոսներ է նվաճել: Ցանկանում եմ լինել այն ֆուտբոլիստների շարքում, ովքեր առավել շատ են հանդես եկել «Բարսելոնայում», ասել է Բուսկետսը:
Նմանատիպ նյութեր
2265 դիտում
21:42 10-06-2016
Սերխի Բուսկետս. Հենց զգամ, որ այլևս այն չեմ, կհեռանամ «Բարսելոնայից»
3647 դիտում
12:45 29-12-2015
«Բարսելոնան» պայմանագիր է կնքել Գվարդիոլայի հետ, սակայն մի քանի ժամ հետո այն խզել է վիրավորական գրության պատճառով
5387 դիտում
10:29 31-10-2018
Իմ հոգու խորքը միայն Աստված է տեսնում, Նիկո՞լը պիտի տեսնի իմ հոգու խորքը․ «Առավոտ»
Այս բաժնից
1111 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1711 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում
1729 դիտում
18:09 12-10-2024
Վաղն առավոտյան որոշում կկայացնենք՝ Հյս. Մակեդոնիայի հետ խաղին Սպերցյանը կմասնակցի՞, թե՝ ոչ. Պետրակով. ArmSport.am