211652_close_icon
views-count25401 դիտում article-date 20:31 09-02-2016

Արագածավան գյուղում աղմկահարույց սպանություններից հետո հրկիզումներ կատարող կասկածյալը ստորագրությամբ ազատ է արձակվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Նիկողոսյանի որոշմամբ որպես խափանման միջոց բնակության վայրից չհեռանալու որոշում է կայացվել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ, 41-ամյա Աշոտ Սասունիկի Խամոյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է փետրվարի 4-ին ժամը 02:00-ից մինչև 04:20-ն ընկած ժամանակահատվածում մի խումբ անձանց հետ Արագածավան գյուղում հրկիզումներ կատարելու մեջ: Ա. Խամոյանը սպանված Արտյոմ Սասունիկի Խամոյանի եղբայրն է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/05/76343/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհահնես Նիկողոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել, կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս պատճառելը) հատկանիշներով: Նշված քրեական գործը հարուցվել է ահայտ անձի կամ անձանց կողմից Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում ժամը 02: 00-ից մինչև 04:20-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի տրանսպորտային միջոցներ դիտավորությամբ վնասելու, իսկ հետո հրկիզելու փաստով: Այդ օրը նախ` կոտրել, իսկ հետո հրկիզել են Արագածավան գյուղում գտնվող անհատ ձեռներեց, 41-ամյա Համլետ Տիգրանի Դավթյանին պատկանող հացի փռի դիմաց կայանված, նույն գյուղի բնակիչ, 62-ամյա Տիգրան Այվազի Դավթյանին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 32 ՕՕ 330 համարանիշի և ВАЗ 2102 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները: Նշված ավտոմեքենաները այրվել են ամբողջովին: Մասամբ հրկիզել են նաև Կարեն Պողոսյանին պատկանող ЗИЛ մակնիշի 05 ԼՍ 644 համարանիշի ավտոմեքենան, իսկ այնուհետև նույն գյուղի բնակիչ, 54-ամյա Իշխան Լենտոյի Սարգսյանի տան բակում կայանված, իրեն պատկանող ЗИЛ 130 մակնիշի 24 ԼՏ 530 և ЗИЛ 431410 մակնիշի 32 ՍՍ 317 համարանիշի ավտոմեքենաները: Ավտոմեքենաները կոտրելուց ու հրկիզելուց հետո նույն գյուղում հրկիզել են 44-ամյա Հունան Հայկազի Սարգսյանին պատկանող անասնագոմն ու այնտեղ եղած մեծ քանակի խոտի հակերը: Նշված հանցագործությունը կատարելու համար, որպես կասկածյալ, Թալինի ոստիկանությունը որոնում է նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Աշոտ Սասունիկի Խամոյանին, ում եղբորը` 40-ամյա Արտյոմ Սասունիկի Խամոյանին և նրա համագյուղացի` 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանին, իր մոտ եղած «Վինչեսթեր» տեսակի հրացանով սպանել էր 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանը` Արագածավան գյուղում, հրկիզումներից մի քանի ժամ առաջ: Ոստիկաններն ու քննչները ունեն կասկածներ, որ հրկիզումները կատարել է Ա. Խամոյանը մի խումբ անձանց հետ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` Ա. Խամոյանին և նրա հետ եղած անձնաց հայտնաբերլու ուղղությամբ: Այդ օրը վնասվել էր նաև Ford Transit և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 270+
270+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր