211652_close_icon
views-count10185 դիտում article-date 01:43 10-02-2016

Գերմանիայի Գավաթ. Հենրիխ Մխիթարյանը դրեց «Բորուսիայի» հաղթանակի վերջակետը. տեսանյութ

Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա հաղթանակ տարավ «Շտուտգարտի» նկատմամբ` 3:1 հաշվով: Խաղն անցավ բավական անզիջում պայքարում և մինչև հանդիպման վերջը «Բորուսիան» հաղթում էր 2:1 հաշվով: «Շտուտգարտը» չէր հանձնվում և փորձում էր փրկել խաղը, սակայն 89-րդ րոպեին Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփեց երրորդ գոլը և նպաստեց թիմի հաղթանակին: «Բորուսիան» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կպարզվի ավելի ուշ: [b]Գերմանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ [/b] «Շտուտգարտ» - «Բորուսիա Դ.»՝ 1:3 Լուկաս Ռուպ, 21 – Մարկո Ռոյս, 5, Պյեր-էմերիկ Օբամեյանգ, 31, Հենրիխ Մխիթարյան, 89
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր