211652_close_icon
views-count1283 դիտում article-date 16:32 10-02-2016

Փակ են Արագածոտնի մարզի Միրաք, Շենկանի, Միջնատուն համայնքների ավտոճանապարհները

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզի Միրաք, Շենկանի, Միջնատուն համայնքների ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր, Սոթք-Քարվաճառ և Արագածոտնի մարզում Ջրամբար համայնք տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:

Նմանատիպ նյութեր