47360 դիտում
15:44 11-02-2016
Առեղծվածային գողություն Երևանում. անհայտ անձը կամ անձինք ՀՀ Ֆինանսների նախարարության գլխավոր մասնագետի բնակարանից հափշտակել են խոշոր չափի գումար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 10-ին, խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը կամ անձինք ժամը 08:30-ից մինչև 18:40-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով մուտք են գործել Ազատության պողոտայի 9/4 շենքի 30 բնակարան, որտեղից հափշտակել են 8.000 ԱՄՆ դոլար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տունը պատկանում է ՀՀ Ֆինանսների նախարարության գլխավոր մասնագետ, 60-ամյա Պողոս Բալոյանին:
Կատարվածի մասին ոստիկանության Արաբկիրի բաժին է հայտնել Պ. Բալոյանի կինը՝ 52-ամյա Լուսինե Սահակյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, աշխատում է Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ճառագայթային բժշկության գիտական կենտրոնում՝ որպես հաշվապահ:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում և հավանաբար նախապատրաստված նյութերն այսօր կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «Օրեր առաջ վաճառել էինք ավտոմեքենան, և գնորդը գումարի մի մասը տվել էր, իսկ մի մասը՝ ըստ պայմանավորվածության, պետք է վճարեր մարտին: Գողությունից մի քանի օր առաջ տղաս կորցնում է բնակարանի բանալիները, իսկ 3 օր անց անսպասելի՝ բանալիները հայտնվում են մեր ավտոմեքենայում: Չի բացառվում, որ գողությունը կատարողը բանալին վերցրել է և պատճենել է ու հետո իրենց սև գործն են արել: Գումարը տարել են ննջասենյակի պահարանից, որը դրել էինք զարդատուփի մեջ: Վստահ ենք, որ Արաբկիրի ոստիկանությունն ու քննչական բաժինը կբացահայտեն գողությունը և կհայտնաբերվեն այն կատարողը կամ կատարողները»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+