3385 դիտում
09:53 12-02-2016
Եթե ՀՅԴ-ն այդքան սկզբունքային է, թող Սյունիքի մարզը պահանջի. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Աշոտյանին փոխում եք, լավ, հասկացանք: Տեղն արել են: Ճշմարիտյանի՞ն եք հանում, դա էլ հասկացանք, իրեն հասնում է: Արագածոտնի մարզն ընդհանրապես հասկացանք, վերջապես այնտեղ ուրիշ մարդիկ էլ տենդերներ կշահեն: Բայց Շիրակի մարզը հանգիստ թողեք: Թող այն դաշնակցական թեկնածուն, որ պիտի այդ պաշտոնին նշանակվի, ասի, թե ինքը ինչը կարող է ավելի լավ անել, որ չի անում կամ արել Ֆելիքս Ցոլակյանը:
Իհարկե, եթե Շիրակի մարզպետ նշանակվի ՀՅԴ ներկայացուցիչը, դրա մեջ դրական բան էլ կլինի. Ամբողջ մարզը դաշնակների դեմ դուրս կգա: Բա ձեզ դա պե՞տք է: Տարօրինակ է, թե ինչու են հատկապես այդ մարզն ուզում դաշնակները: Եթե վատը լիներ մարզպետը, կամ այնտեղի պետական ապարատներում խժդժություններ ու լարվածություն լիներ, կհասկանայինք: Բայց վարդանիկներից հետո հանգիստ մարզ է դարձել:
Դրա փոխարեն գնացեք Սյունիքի մարզը պահանջեք: Դաշնակներն են, չէ՞, անընդհատ շեփորահարում համակարգային փոփոխությունների, նոր մշակույթի, երկրում արդարություն ձևավորելու մասին: Այդ դեպքում, Սյունիքի մարզը պահանջեք: Դրսևորեք սկզբունքայնություն, ասեք՝ տվեք մեզ Սյունիքի մարզը, վերացնենք վախի մթնոլորտը, մարզը ապաքաղաքականացնենք, Նժդեհի գաղափարները կյանքի կոչենք և նման այլ վեհ բաներ: Մեկ մարզի կտրվածքով համակարգային փոփոխություններ արեք, տեսնենք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2547 դիտում
10:42 07-03-2017
Եթե ՀՅԴ-ն մտադիր է հակառակը պնդել, ապա դա արդեն բացատրություն չի, այլ արդարացում. «Չորրորդ իշխանություն»
4510 դիտում
10:22 28-05-2016
Համաշխարհային բանկի մասնագետները թող ամեն օր 30 հատ շաուրմա ուտեն. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»