211652_close_icon
views-count1930 դիտում article-date 21:56 12-02-2016

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին

Փետրվարի 12-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակին: Արտգործնախարարները կարևորեցին բարձր մակարդակով պարբերական հանդիպումները՝ երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումն ապահովելու համար: Այդ առումով կարևորվեց քաղաքական երկխոսության խորացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործության սերտացումը, առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացումը։ Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակը մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, այդ ձևաչափով ընթացող համագործակցության շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների: Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Նմանատիպ նյութեր