2148 դիտում
22:55 12-02-2016
Հրաչյա Ռոստոմյան. «Zika» անունով վիրուսը չի կարող խանգարել մեզ մասնակցելու Օլիմպիական խաղերին
Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին մնացել է 175 օր: Սակայն խաղերի կազմակերպիչներին անհանգստացնող նոր խնդիր է առաջ եկել` «Zika» անունով վիրուսը:
Այս օրերին բազմաթիվ հարցեր են ուղղվում նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին. վիրուսի հնարավոր վտանգների, խաղերի մասնակցության և ձեռնարկվող միջոցների մասին:
Հարցերին առավել հանգամանալից պատասխանելու համար, ՀԱՕԿ-ը հանդիպում էր կազմակերպել Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցողով պայմանավորված և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի և Հայաստանի սպորտային բժիշկների հետ:
Լուսինե Պարոնյանը նախ նկարագրել է, թե ինչ է իրենից ներկայացնում «Zika» վիրուսը և մի քանի խորհուրդ տվել Ռիո մեկնողներին:
«Zika» վիրուսը տարածվում է համանուն մոծակի միջոցով, առավել վտանգավոր է հղի կանանց համար: Խորհուրդ է տրվում ընտրել լավ օդորակիչներով հյուրանոցներ, հագնել երկարաթև, բաց գույն ունեցող շապիկներ: Վիրուսի գաղտնի շրջանը մի քանի օրից մինչև մի շաբաթ է: Նախաշնանները նման են գրիպի նախանշաններին: Վարակովի չէ: Վարկածներ կան, որ այն տարածվում է նաև սեռական ճանապարհով»:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն իր խոսքում նշել է, որ աղմուկը` կապված «Zika» վիրուսի հետ ուռճացված է:
«Ես չեմ ժխտում վիրուսի գոյությունը, սակայն դրա վերաբերյալ ծավալված խոսակցություններն ու բարձրացրած աղմուկն իսկապես ուռճացված են: Գաղտնիք չէ, որ նման վիրուսներ ժամանակ առ ժամանակ «հայտնվում են», այնուհետև որևէ դեղագործական ընկերություն «հայտանբերում է» կանխարգելիչ պատվաստումը և դրանով գովազդում է իրեն, իսկ Օլիմպիական խաղերից ավելի մեծ PR հարթակ դժվար է պատկերացնել: Անկախ Հայաստանի պատմության մեջ այսպիսի ներուժ ունեցող թիմ դեռ չի եղել (խմբ. Խոսքը վերաբերում է Ռիոյի Օլիմպիական խաղերի հայ մասնակիցներին) և ոչ մի տեսակ վիրուս չի կարող մեր մասնակցությունը հարցականի տակ դնել: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ նա պատրաստ է սատարել և միջոցներ տրամադրել Ռիո մեկնող Հայաստանի մարզական պատվիրակությանը, որպեսզի բոլորն անցնեն անհրաժեշտ բուժզննումը և ստանան պատվաստումներ: Եթե անգամ այդ ամենն անհրաժեշտ լինի իրականացնել Գերմանիայում, Ֆրանսիայում կամ ցանկացած այլ երկրում»:
Նմանատիպ նյութեր
3803 դիտում
17:18 06-02-2018
Հրաչյա Ռոստոմյան. Ցավոք, ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցում ենք մասնակցության համար
1532 դիտում
17:36 04-07-2022
Հայ մարզիկները դեռ շատ հպարտանալու առիթներ են մեզ առաջիկայում պարգևելու. Հրաչյա Ռոստոմյան
4318 դիտում
23:06 19-12-2016
Հրաչյա Ռոստոմյան. Պատանի և երիտասարդ մարզիկները ձախողվում են հեղինակավոր առաջնություններում
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին