1604 դիտում
15:52 13-02-2016
Մալիում իսլամիստ ահաբեկիչները հարձակվել են ՄԱԿ-ի բազայի վրա. կան զոհեր
ՄԱԿ-ի 6 խաղաղապահ է զոհվել Մալիում տեղակայված ՄԱԿ-ի ռազմաբազայի վրա իսլամիստ ահաբեկիչների զինված հարձակման հետևանքով, հայտնում է BBC-ն:
Ռազմաբազան գտնվում է Քիդալ քաղաքում: Հարձակման պատասխանատվութունը ստանձնել է «Անսար ադ-Դին» ահաբեկչական խմբավորումը, որը հանդիսանում է «Ալ-Քաիդա»-ի ճյուղ:
Հարձակումն իրականացվել է երեկ առավոտյան: Ահաբեկիչները ռազմաբազային են մոտեցել ավտոմեքենայով, այնուհետ սկսել ականանետայիմն կրակ արձակել բազայի ուղղությամբ: Շուրջ 30 խաղաղապահ վիրավորվել է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի մունը հայտարարել է, որ ՄԱԿ-ը չի հրաժարվելու Մալիին օգնություն ցուցաբերելուց:
Նմանատիպ նյութեր
1692 դիտում
16:32 12-02-2016
Մալիում ահաբեկիչները հարձակվել են ՄԱԿ-ի խաղաղապահների վրա. կան զոհեր
1154 դիտում
16:58 17-01-2015
Մալիում իսլամիստ ահաբեկիչները ՄԱԿ-ի խաղաղապահի են սպանել
4087 դիտում
15:43 07-11-2017
Քաբուլում ահաբեկիչները հարձակվել են հեռուստակայանի վրա. կան զոհեր և վիրավորներ
Այս բաժնից
847 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
688 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը