211652_close_icon
views-count1705 դիտում article-date 14:18 13-02-2016

Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակներում ներկայացվեցին Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները

Փետրվարի 12-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակներում ներկայացվեցին Էդվարդ Միրզոյանի կամերային ստեղծագործությունները։ Ելույթ ունեցան Սիլվա Պետրոսյանը (սոպրանո), Դիանա Հարությունյանը (սոպրանո), Ջուլիետա Բերբերյանը (սոպրանո), Ջուլիետա Ալեքսանյանը (սոպրանո), Արսեն Գևորգյանը (բարիտոն), Լևոն Առաքելյանը (թավջութակ), Արթուր Ավանեսովը (դաշնամուր), Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լարային քառյակը (Էրիկ Մանուկյան՝ առաջին ջութակ, Անի Ադիկյան՝ երկրորդ ջութակ, Ելենա Հայրապետյան՝ ալտ, Էլյա Բալասանյան՝ թավջութակ)։ Երեկոյի ընթացքում հնչեցին Ավետիք Իսահակյանի խոսքերով գրված ՙԱսում են, թե…՚, ՙԵրազ տեսա՚, ՙԴու հասկացար՚ (խոսք՝ Վահան Տերյանի), ՙՀիմա հիշում եմ՚ (խոսք՝ Եղիշե Չարենցի), ՙՎերհուշ՚ (խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի) և այլ ռոմանսներ, ինչպես նաև Միրզոյանի Լարային կվարտետ Թեմա և վարիացիաներ, Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար ստեղծագործությունները։ Նշենք, որ ամեն տարի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրվում է հայ կոմպոզիտորներից մեկի հոբելյանին։ Այս տարի այն նվիրված է Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին և կրում է Միրզոյան ֆեստ անվանումը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։

Նմանատիպ նյութեր