211652_close_icon
views-count2167 դիտում article-date 09:24 14-02-2016

Հայ Եկեղեցին այսօր նշում է Արտաքսման կիրակին

Հայ Եկեղեցին այսօր՝ փետրվարի 14-ին, նշում է Արտաքսման Կիրակին: Մեծ Պահքի երկրոդ կիրակին կոչվում է նաեւ Արտաքսման: Մեծ պահքի երկրորդ կիրակին ունի արարչության երկրորդ օրվա ու այս կյանքի երկրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Արտաքսման կիրակի»: Սա մեզ հիշեցնում է անհնազանդության պատճառով Ադամի Դրախտից արտաքսման, ինչպես նաև մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին, և հայտնում Քրիստոսի միջոցով մարդու՝ Դրախտին կրկին արժանանալու մասին: Եթե առաջին կիրակի օրը, պահքի մեջ մտնելու պատճառով, ընթերցվածները սպառնալից են, ապա երկրորդ կիրակի օրն ընդհակառակը՝ աղերսական են:

Նմանատիպ նյութեր