211652_close_icon
views-count3691 դիտում article-date 15:00 14-02-2016

Լոռու մարզի ՀՀԿ-ական երիտասարդները պահպանում են ազգային և եկեղեցական սովորույթները

Փետրվարի 13-ին, ըստ ազգային և եկեղեցական սովորույթի` Հայ առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջը (հայտնի է նաև Տրնդեզ և Տիրոջն ընդառաջ անուններով), որը հայ ընտանիքների, նորապսակների տոնն է: Այս տարի Տյառնընդառաջը տոնեցին նաև Վանաձորի Սբ. Գր. Նարեկացի եկեղեցու բակում հավաքված վանաձորցիները: Եկեղեցում մատուցված սուրբ պատարագից հետո նորապսակները ցատկեցին եկեղեցու բակում վառված խորհրդանշական խարույկի վրայով, որին հաջորդեցին ազգային պարերը` հավաքված երիտասարդների կատարմամբ: Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամները: Երիտասարդները նորապսակներին բաժանեցին տոնը խորհրդանշող աղանձով և բարեմաղթանքներով պատրաստված տարոսիկներ` դարձնելով օրն էլ ավելի հիշարժան ու հաճելի: Երիտասարդ ընտանիքը յուրաքանչյուր ազգի և պետության հիմքն է, և ՀՀԿ Երիտասարդական կազմակերությունը մշտապես կանգնած է հայ ընտանիքի կողքին: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]

Նմանատիպ նյութեր