211652_close_icon
views-count2885 դիտում article-date 22:29 14-02-2016

Գերմանիա. «Բավարիայի» հերթական հաղթանակը. Լևանդովսկին շրջանցեց Օբամեյանգին գոլերի քանակով. տեսանյութ

Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ: Մյունխենցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, իր գոլերի քանակը հասցրեց 21 և շրջանցելով Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, գլխավորեց Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուների ցուցակը: «Բավարիան» վաստակեց 56 միավոր և 8 միավորով առաջ է 2-րդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից»: [b]Գերմանիայի Բունդեսլիգա, 21-րդ տուր [/b] «Աուգսբուրգ» - «Բավարիա»՝ 1:3 Ռաուլ Բոբադիլյա, 86 – Ռոբերտ Լևանդովսկի, 15, 62, Թոմաս Մյուլեր, 78
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր