211652_close_icon
views-count56711 դիտում article-date 12:18 16-02-2016

Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում. գյուղացիները պատրաստվում են փակել գլխավոր մայրուղին, իսկ գյուղնախարարին էլ կնքել են նոր անունով՝ «Արութին Զիմզիմով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Լուսառատ գյուղի բնակչության գրեթե 90 տոկոսը պատրաստվում է ի նշան բողոքի փակել Երևան-Արտաշատ ավտոճանապարհի հայտնի Խոր Վիրապի խաչմերուկը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով. «Գյուղնախարարը ճոռոմ-ճոռոմ խոստումներ էր տալիս, թե գյուղմթերքը կհանձնեք գործարաններին և վճարները կանոնավոր կստանաք: Տարել, մեր որակյալ գյուղմթերքները հանձնել ենք: Գումարի չնչին մասը վճարել են, մնացած մասի համար կտրոններ են տվել, որ արդեն 6-7 ամիս է, գումարը տալու համար սաղ գյուղի հետ «շուն ու կատու են խաղում»՝ ուրբաթ օրը համեցեք տար: Գյուղնախարարին պատկանող գործարանին էլ ենք տվել որակյալ գյուղմթերք, բայց միայն կտրոններ ենք ստացել: Գումարը չեն վճարում ու չեն էլ ասում՝ երբ կվճարեն, մինչդեռ կոմունալ վճարումներ պետք է կատարենք, էրեխեքի ուսման վարձ, վարկեր պետք է փակենք, բայց չենք կարում, քանի որ գործարանատերերը փափուկ բարձ են դնում գլխներիս տակ: Այլ ելք չկա՝ միակ միջոցը ողջ գյուղով՝ ահել ու ջահել, մեր ու մանուկ, փակենք տռասան: Մեր հույսը վարչապետն էր, սակայն ստացվում է՝ գյուղնախարարն ու որոշ գործարանատերեր վարչապետին էլ են խաբում: Ուզում ենք՝ վարչապետն այդ մասին իմանա, որպեսզի հետևություններ անի: Վարկեր պետք է վերցնենք խաղողի մշակման համար, իրենց պատճառով դա էլ չենք կարում կատարենք: Տներ կան, ովքեր զինվոր են պահում ու գումար չլինելու պատճառով չեն կարողացել գնան պռիսյագի, գոնե խիղճ ունենա գյուղնախարարը, թե չէ էկրաններից էնպիսի սուտ-սուտ բաներ է տարածում, թե գյուղացիներին պարտք ու պահանջ չունեն: Մարդ զարմանում ա: Բա էդ կտրոնները ո՞վ ա տվել: Էդ կտրոնով ինքը կարա՞ մի օր սնվի, իհարկե՝ ոչ: Մենք մարտական ենք տրամադրված ու արդեն դիմելու ենք ամենածայրահեղ միջոցների՝ մի քանի գյուղերով փակելու ենք ճանապարհը, քանի որ հավատում ենք ժողովրդական ասացվածքին՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի»: Գյուղացիները նաև կատակում էին՝ ասելով. «Գյուղնախարարը իրեն դրել է լրիվ հայտնի «Պեպո» ֆիլմի Արութին Զիմզիմովի տեղը, ով մարդկանց փողերը քցելու պարզ եղանակ էր ընտրել՝ բարաթում անունները ջնջելով ու հիմա ինքը լրիվ էդ կերպարի մեջ է տեղավորվել՝ չեկերը կա, բայց չենք կարողանում մեր հալալ քրտինքը ստանանք»: Նրանք նաև ասում էին, որ գյուղում մարդիկ կան, որ առողջական խնդիրներ ունեն և վիրահատության կարիք ունեն, սակայն գումար չլինելու պատճառով չեն կարողանում վիրահատվել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր