211652_close_icon
views-count18132 դիտում article-date 22:10 16-02-2016

«Ես արդեն հասուն մարդ եմ, բայց հայրս իր կերպարով, իր ապրած կյանքով ու բարոյախոսությամբ դարձել է իմ ներքին հավատաքննիչը, ու նրան «չամաչեցնելը» կենսակերպ է ինձ համար, վարք, մտածողություն». Վլադիմիր Գասպարյան

«Խաչմերուկում կանգնած է անչափահասը﹐ կանգնած է ապագան մեր: Եթե դուք̀ բաժնի պետերդ﹐ այդ երեխաներին չմոտենաք այնպես﹐ ինչպես ձեր ընտանիքի անդամներին﹐ձեր երեխաներին﹐ եթե դուք չհասկանաք այդ երեխաների հոգսը﹐ որ անչափահաս տարիքում ամեն տեղից վերցնում է եւ որպես կանոն արկածախնդրությունն է վերցնում եւ﹐ եթե օպերատիվ անձնակազմը այդպես չմոտենա իրենց̀ մենք անընդհատ ունենալու ենք այդ աճը: Մենք պարտավոր ենք մեր հասարակությանը տալ օրինակելի քաղաքացի»: «Հայրենիքը «սիրելը» դժվար չէ, մանավանդ, եթե ամբիոնի մոտ ես ու ծափեր ստանալու համար մի քանի բարձրագոչ բառերն ու սրտաճմլիկ խոսքերն էլ բավական են։ Նույնքան հեշտ է «սիրել» նաեւ ազգն ու ժողովրդին։ Դժվարը մարդուն սիրելն է, կոնկրե՛տ մարդու` նրա ցավը հասկանալով, կիսելով, օգնելով, աջակցելով»: «Վովան բացառիկ էր,- պատմում է Վոլգոգրադի քննչական միջազգային բարձրագույն դպրոցում գեներալի համակուրսեցիներից մեկը,- շատ հեղինակավոր էր ու հարգված, նրան բոլորն էին ճանաչում։ Բուհի կուսկազմակերպության քարտուղարն էր։ Վովան բոլոր հայերի ընկերն էր, հովանավորն ու բարեկամը։ Իրեն պատասխանատու էր զգում բոլորի համար»: «Ես արդեն հասուն մարդ եմ, բայց հայրս իր կերպարով, իր ապրած կյանքով ու բարոյախոսությամբ դարձել է իմ ներքին հավատաքննիչը, ու նրան «չամաչեցնելը» կենսակերպ է ինձ համար, վարք, մտածողություն»: [b] ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյան[/b]

Նմանատիպ նյութեր