211652_close_icon
views-count3242 դիտում article-date 10:04 17-02-2016

Արմեն Աշոտյանին «ակտիվ հանգի՞ստ» է սպառնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության ներկայիս նախարար Արմեն Աշոտյանը, որն այդ պաշտոնում վերջին օրերն է անցկացնում, նախապատրաստական վիճակում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնը Դաշնակցությանը տալուց հետո Արմեն Աշոտյանին նոր պաշտոն չի տրվի: Ամենայն հավանականությամբ, նրան կառաջարկեն մինչև 2017 թվականը զբաղվել կուսակցական գործերով և նախապատրաստվել եկող տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ղեկավարելով նոր ստեղծվելիք ինֆորմացիոն կենտրոնը: Աշոտյանի հետագա կարգավիճակը ավելի շատ կախված կլինի նրանից, թե իրեն ինչպես կդրսևորի 2017-ի խորհրդարանական ընտրություններում: Իհարկե, զբաղվածության տեսանկյունից Աշոտյանը պարապ չի մնա, բայց քանի որ Հայաստանում կուսակցական գործունեությունն ընդունված չէ որպես աշխատանք համարել, ուստի կարելի է ասել, որ առաջիկա առնվազն մեկ տարում Արմեն Աշոտյանին սպառնում է «ակտիվ հանգիստը»»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր