2230 դիտում
19:27 18-02-2016
Հանդիպում` «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում Արթուր Բաղդասարյանն ընդունել է քաղաքագետ, Ռուսաստան-Կովկաս աշխարհաքաղաքական ակումբի տնօրեն Նիկոլայ Բանինին, «Եվրասիական ընտրություն» միջազգային
կազմակերպության նախագահ Ռոման Շկոլինին և «Եվրասիական ընտրություն» միջազգային կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Վանիկ Էլիզբարյանին:
Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բանին ու Ռոման Շկոլինն Արթուր Բաղդասարյանին են ներկայացրել Հայաստանում իրենց նախաձեռնություններն ու ծրագրերը` բարձր գնահատելով վերջինիս ներդրումն ու ջանքերը հայ-ռուսական համագործակցության զարգացման և խորացման գործում:
Արթուր Բաղդասարյանը կարևորել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հետաքրքիր ու արդյունավետ գործիքների կիրառումը, պատրաստակամություն հայտնել աջակցելու բոլոր այն ծրագրերին, որոնք կամրապնդեն և կխորացնեն Հայաստանի և միության անդամ երկրների համագործակցությունը:
Նմանատիպ նյութեր
1905 դիտում
16:44 12-03-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ
1647 դիտում
19:21 26-08-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ
2611 դիտում
18:27 13-08-2014
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը
Այս բաժնից
820 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին