211652_close_icon
views-count4577 դիտում article-date 11:59 19-02-2016

12 տարի առաջ այս օրը Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարվեց Գուրգեն Մարգարյանը. ի՞նչ փոխվեց այս տարիների ընթացքում

12 տարի առաջ այս օրը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում քնած ժամանակ կացնահարվեց Հայաստանի ԶՈւ զինծառայող Գուրգեն Մարգարյանը: Հունգարիան Ռամիլ Սաֆարովին ցմահ ազատազրկման դատապարտեց, սակայն 6 տարի անց վերադարձրեցին Ադրբեջանին, որտեղ էլ ազատ արձակվեց եւ հերոսացվեց: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի ու Հունգարիայի կառավարություններից պահանջել է պաշտոնապես պատասխանել Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի գործով Գ. Մարգարյանի հարազատների հայցին: Գ. Մարգարյանի հարազատների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնում են Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնը, հայաստանյան Legal Guide կազմակերպությունը և Նազելի Վարդանյանը: Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Գ. Մարգարյանն ու Ռ. Սաֆարովն անցնում էին անգլերեն լեզվի վերապատրաստման դասընթացներ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, երբ Ռ. Սաֆարովը կացնահարել է քնած Գուրգեն Մարգարյանին: 2006 թվականի ապրիլին Բուդապեշտի դատարանը Սաֆարոին մեղավոր ճանաչեց և դատապարտեց ցմահ ազատազրկման նրան՝ 30 տարուց ոչ շուտ համաներման իրավունքով: Դատարանը հաստատել էր, որ Սաֆարովը մտադրվել էր սպանել դասընթացներին Հայաստանից մասնակցող 2 հոգու: 2012 թ-ին Հունգարիայի արդարադատության նախարարը տվեց իր համաձայնությունը՝ Սաֆարովին հայրենիք արտահանձնելու: Այնուամենայնիվ, 2012 թ-ի օգոստոսի 31-ին Ադրբեջան վերադարձվելուց ժամեր անց Սաֆարովին համաներում շնորհեց նախագահ Իլհամ Ալիևը: Բացի այդ, Սաֆարովին շնորհվեց մայորի կոչում, նա նաև ստացավ բնակարան և 8 տարվա աշխատավարձը, ինչից հետո Հայաստանը խզեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Ադրբեջանն ու Հունգարիան պետք է իրենց պաշտոնական պատասխաններն ուղարկեն Ստրասբուրգի դատարան մինչև այս տարվա մայիս ամիսը:

Նմանատիպ նյութեր