211652_close_icon
views-count25574 դիտում article-date 12:21 19-02-2016

Երևանում Ազգային ժողովի աշխատակիցը վրաերթի է ենթարկել «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրահատարանի բուժքույրին, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 18-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 20:00-ի սահմաններում Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 25-ամյա Տիգրան Ղազարյանը իր վարած KIA մակնիշի 34 TP 700 համարանիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցի թիվ 168/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 48-ամյա Անահիտ Փաշոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Տ. Ղազարյանն աշխատում է ՀՀ Ազգային ժողովի բարեկարգման և սպասարկման բաժնում՝ իսկ վրաերթի ենթարկված Ա. Փաշոյանը աշխատոմ է «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրահատարանում՝ որպես բուժքույր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր