49932 դիտում
20:10 21-02-2016
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուս. խորհուրդը ՀՀԿ երիտ. կազմակերպության հետ համատեղ, իրականացրեց ավադույթ դարձած «Ուսանողներն առաջնագծում» միջոցառումը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ համատեղ, այսօր՝ փետրվարի 21-ին իրականացրեց արդեն ավադույթ դարձած «Ուսանողներն առաջնագծում» միջոցառումը, որի շրջանակներում բուհի շուրջ 40 ուսանողներ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀ ՊՆ Վայքում տեղակայված զորամաս և սահմանամերձ Խաչիկ գյուղի աշտպանական տեղամաս:
Ուսանողներին էին միացել նաև ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ուսանողության և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտր Սևակ Խաչատրյանը: Նախաձեռնությանն այս անգամ մասնակցեցին նաև Երևանի պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Բեկյանը և Թատրոնի և կինոյի ինստիուտի ՈւԽ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Արդեն ավանդույթ է դարձել մեր կողմից սահմանապահ տարբեր զորամասեր այցելությունները: Աննկարագրելի է այն մեծ ակտիվությունը, որն առաջանում է ուսանողության շրջանում այսօրինակ ծրագրերի իրականացման ժամանակ, և վստահ եմ, որ յուրաքանչյուր այսպիսի ծրագրի իրականացում մեծ խթան է բուհ-բանակ կապի ամրապնդման և ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացման գործում»,-մեզ հետ ունեցած զրույցում նշեց Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ խառատյանը:
Այցելության սկզբում ծրագրի մասնակիցները եղան Վայքում տեղակայված զորամասում, որտեղ նրանց համար կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն ռազմական նվագախմբի յուրօրինակ կատարումներով:
Ուսանողները շրջեցին զորամասի տարածքում, ծանոթացան կառուցվածքին, զինվորական առօրյային և ծառայության կազմակերպման գործընթացին: Զորամասի զորանոցում, որտեղ ուսանողները ծանոթացան սպառազինությանն ու զինտեխնիկային, կազմակերպվեց ինքնաձիգտի քանդման-հավաքման մրցույթ վարժություն, որն ինչպես ուսուցողական էր շատերի համար, այնպես էլ հետաքրքիր ակտիվություն առաջացրեց ներկաների շրջանում:
Շրջայցի ավարտին զորամասի ակումբում հնչեց հայկական ավանդական զուռնա-դհոլն ու ուսանողները զինվորների հետ ուս-ուսի տված շուրջպար բռնեցին օրը դարձնելով տոնական:
Ինչպես նախորդ այցելությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ զորամասը նվեր ստացավ հեռուստացույց, թվային տեսախցիկ, երաժշտական կենտրոն, քաղցրավենիք և ծխախոտ նախատեսված զինվորների համարինչպես նաև այլ նվերներ:
Օրվա երկրորդ կեսին ուսանողներն արդեն սահմանապահ Խաչիկ գյուղում տեղակայված պաշտպանական տեղամասում էին, որտեղ ծանոթացան ծառայության մանրամասներին և շուրջօրյա մարտական հերթաահության սկզբունքներին:
ՈՒսանողները շրջեցին պաշտպանական տեղամասում, եղան բուժկետում և զորամասի ճաշարանում համտեսեցին զինվոական կերակուրներ զինվորների հետ:
Հագեցած օրվա ավարտին ուսանողները վերադարձան Երևան, առաջնագծում թողնելով զինծառայող ընկերներ և անմոռանալի հիշողություններ:
Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 515+
515+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3319 դիտում
18:04 27-05-2014
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դարձել է «Տնտեսագիտական համալսարանների եվրասիական ասոցիացիայի» անդամ
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)