211652_close_icon
views-count3048 դիտում article-date 18:03 22-02-2016

Բելառուսում պատանի հոկեյիստը փրկել է թիմակցի կյանքը. տեսանյութ

Բելառուսի հոկեյի պատանեկան առաջնության «Մետալուրգ»-«Բերկուտ» հանդիպումը կարող էր ավարտվել ողբերգությամբ: Հանդիպման միջնամասում խաղային դրվագներից մեկում մրցակցի հետ բախվելուց հետո ուկրաինացի հոկեյիտ Բոգդան Գրիցյուկը անհաջող բախվել է սահադաշտի վահանակին և կորցրել գիտակցությունը: Պատանու մոտ ցնցումներ են սկսվել, լեզուն կուլ է գնացել: Այս իրավիճակում առաջինը ճիշտ է կողմնորոշվել և իրեն չի կորցրել ուշագնաց հոկեյիստի թիմակից Ալեքսանդր Պերեսունենկոն, որը նետվել է դեպի Գրիցյուկը և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել` փրկելով նրա կյանքը: Այժմ Բոգդանն իրեն լավ է զգում և շուտով նորից կվերադառնա սահադաշտ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր