211652_close_icon
views-count1580 դիտում article-date 19:36 22-02-2016

Խմելու ջրի վարձակալի նախաորակավորման մրցույթը բացված է

Փետրվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N15/1 ծածկագրով նախաորակավորման ընթացակարգի (մրցակցային երկխոսության) բացման նիստը: Ինչպես հայտնի է՝ ներկայումս խմելու ջրի ոլորտում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ են մատուցում 5 մասնագիտացված ընկերություններ` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ - ները: Որպես մրցույթի կողմ՝ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն ստեղծել է նախաորակավորման մրցույթի գնահատող հանձնաժողով՝ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի նախագահությամբ: Այսօր ժամը 10.30-ին ավարտվել է հայտերի ներկայացման ժամկետը և հանձնաժողովը բացեց հայտերն ու կատարեց ներկայացված փաստաթղթերի գրանցում: Մրցույթին հայտեր էին ներկայացրել «ՍԱՈՒՐ ՍԱՍ», «Վեոլա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ԿԲԸ, «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ, Դեկոն ինտերնացիոնալ, ՋիԷմբի Էյջ, Կոնսուլակվա Համբուրգ եղաթունգսգեզելշաֆթ ԷմբիԷյչ և Եվրավասել Աուֆբեղայթունգսունդ Էնթզորգունգս ՋիԷմբիԷյչ»  կոնսորցիումը  և «ԱԿԵԱ ՍպԱ» ընկերությունները: Հանձնաժողովը ստուգեց ներկայացված փաստաթղթերն ու արձանագրեց դրանց ամբողջականությունը: Բացման արարողությանը մասնակցում էին նաև հայտատու ընկերությունների ներկայացուցիչներ: Գնահատող հանձնաժողովի խնդիրն է առաջիկա շաբաթվա ընթացքում կատարել ընկերությունների՝ մրցույթին համապատասխանության գնահատում և հայտողների կազմը ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:  [color=#CC0000] ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե[/color]

Նմանատիպ նյութեր