211652_close_icon
views-count3443 դիտում article-date 09:15 23-02-2016

Սահմանադրական դատարանը պատվիրել է 45.600 լիտր «Պրեմիում» տեսակի շուկայականից թանկ բենզին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը ընթացիկ տարվա համար պատվիրել է 45 հազար 600 լիտր պրեմիում տեսակի բենզին, ինչի համար պատրաստվում է պետբյուջեից ծախսել 19 մլն 608 հազար դրամ, այսինքն՝ 1 լիտրը 430 դրամով։ Դժվարանում ենք ասել, թե ՍԴ–ի աշխատակազմը որքան է չարչարվել նման թանկ գնով պրեմիում բենզին «ճարելու» համար, քանի որ բենզալցակայաններում այն 410 դրամ արժի։ Բայց ուշագրավ է նաև այն փաստը, որ ՍԴ-ն, որն ընդամենը 9 անդամ ունի, որոնք տանից աշխատանքի են գալիս և գնում տուն, այդքան շատ բենզինի կարիք ունի։ ՍԴ 1 անդամի հաշվով ստացվում է օրական 23 լիտր։ Դժվար է պատկերացնել, որ ՍԴ անդամները օրական 220 կիլոմետր ճանապարհ են կտրում՝դատարան հասնելու համար»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր